Երեւանի քաղաքապետի թեկնածու եւ ներկայիս գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավն այսօր՝ մայիսի 4-ին, անցկացվեց Երեւանի Ավան վարչական շրջանում:

Ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը իր ելույթում անդրադարձավ քաղաքապետի  թեկնածու,  «Ելք»  դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանին եւ նրա հայտարարություներին։

«Էն, որ ասում են մարտ ամսին, էն դաժան մարտին ո՞վ ա հիշում, Նիկոլ Փաշինյանին, որը ավտոբուսների ու տրոլեյբուսների գլխին վազվզում էր ու գոռում էր՝ վառեք, թափեք, ջարդեք, թալանեք։ Հիմա եկել ես Երեւանը փրկե՞ս, ումի՞ց փրկես»,- իր ելույթում ասաց Լեւոն Իգիթյանը։

Իգիթյանը հիշեց,որ հայերը միշտ շրջապատված են եղել բարբարոսներով, զավթիչներով, եւ այսօր մեր մեջ հայտնվել են նման մարդիկ, որոնց անունները Լեւոն Իգիթյանը չի ցանկանում տալ. «Անունները չտամ, ինձ պատիվ չի բերում նրանց անունները տամ»։