Երեւանի ավագանու ընտրությունները նման են Շրեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշի միջեւ պայքարին։ Այս մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ վերջին գումարման ճեպազրույցի ժամանակ ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

«Սակայն այս մուլտիֆիլմի հեղինակը չունի Դիսնեյի տաղանդը։ Բացի ամեն ինչ փչացնելուց նա ոչ մի լավ բան չի ստեղծում», - ընդգծել է Զուրաբյանը։ Նա հավելել է, որ Երեւանի ավագանու ընտրություններից լուրջ բանի հնարավոր չէ սպասել։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։