Ռուսաստանում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի, ում մոտից առգրավվել է 30 չափաբաժին հերոին: 35-ամյա տղամարդը երկար ժամանակ իրավապահների ուշադրության կենտրոնում էր: Երբ փաստերը բավարար են եղել, իրավապահները թմրադեղերի «ստուգողական գնում են» կատարել:
Երբ «կլիենտը» ձեռք է բերել թմրադեղը նշված գումարով, Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են: Նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 3 գրամ հերոինով լցված 30 փաթեթ:
Հայաստանի քաղաքացին Ռուսաստանի տարածքում հակաօրինական է գտնվել եւ գրանցում չի ունեցել: Թմրադեղերի առգրավման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:



























