Նախկին Խորհրդային Միության երկրների մեծ մասում զգալի տնտեսական աճ է գրանցվել, թեեւ տեմպի տարբեր մակարդակներով: Այդ մասին ասված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ամենամյա զեկույցում, որը հրապարակել է Les Echos ֆրանսիական թերթը:
Ըստ զեկույցի՝ 5 երկրներում նախկինի պես անկում է արձանագրվել այս տարվա առաջին կեսին (Ռումինիա, Բուլղարիա, Խորվաթիա, Լիտվա եւ Լատվիա), մինչեւ նախկին ԽՄ երկրները, բացի Բալթյան երկրներից, զգալի աճ են գրանցել մինչեւ 4 տոկոս:
Զեկույցում նշված է, որ Հայաստանն ու Ուկրաինան նախորդ տարի ՀՆԱ-ի անկման վատագույն ցուցանիշն են ունեցել՝ 15 եւ 13 տոկոս համապատասխանաբար:





























