Գերմանացի փորձագետները ստուգել են Samsung Galaxy S8 սմարթֆոնի ամրությունը, գնահատելով, թե ինչպես է այն դիմանում հարվածին։ Նրանք սարքը տեղադրել են հատուկ թմբուկի մեջ, որի շարժումները նմանակում էին 80 սմ բարձրությունից ընկնելը։ Հարավկորեական արտադրության սմարթֆոնը մյուս սմարթֆոնների համեմատ նվազ դիմացկուն է եղել։ Gorilla Glass 5 ապակին , որով ծածկված է էկրանը, ճաքել է 50 անգամ ընկնելուց հետո։ Նշենք, որ սենսորային էկրանը դրանից հետո շարունակել է աշխատել։
Այդ արդյունքը կարող է տպավորիչ թվալ, բայց ամեն ինչ համեմատության մեջ է գնահատվում։ Սմարթֆոնների մեծ մասը դիմանում է 100 անգամ ընկնելուն, առանց զգալի վնասվածքների։ Աղբյուրի խոսքով, դա կարող է վկայել այն մասին, որ կլորավուն անկյունները Samsung Galaxy S8-ի թույլ տեղն են։




























