Էլթոն Ջոնի՝ 2009թ. սեպտեմբերի 11-ին կայացած համերգի համար իտալական իշխանություններն օգտագործել են Կամպանիա շրջանի ենթակառուցվածքների զարգացման համար ԵՄ հատկացրած գումարները:

Ստուգումների արդյունքում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները իտալական իշխանություններից պահանջել են փոխհատուցել 720 հազար եվրո:

Տարածաշրջանային քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի խոսքով, հետաքննությունից հետո իտալական իշխանություններին պաշտոնական նամակ է հղվել՝ ԵՄ հիմնադրամի գումարները փոխհատուցելու խնդրանքով: