Բրիտանական Բիրմինգհեմի օդանավակայանում վթարվել է ինքնաթիռ, որը տրանսպլանտանտ օրգան՝ լյարդ էր տեղափոխում: Միջադեպի արդյունքում երկու մարդ վնասվածք է ստացել:

Նրանցից մեկին հիվանդանոց են ուղարկել օդային ճանապարհով: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը հավաստիացրել է, որ ինքնաթիռում գտնվող թանկարժեք բեռը չի վնասվել: