Այսօր՝ նոյեմբերի 20-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սեւանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ինքնասպանության փաստով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Սեւան քաղաքում, Նալբանդյանի փողոցի 32 շենքի 27 բնակարանի  զուգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 32-ամյա Հովհաննես Սամվելի Սարգսյանը:

Հարեւանների վկայությամբ, Սարգսյանն այդ բնակարանում ապրում էր վարձակալական հիմունքներով եւ սեր ուներ մոլեխաղերի հետ: Ըստ հարեւանների, ամենայն հավանականությամբ, նա պարտքեր է ունեցել խաղատներին եւ ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: