Այս տարվա մայիսին կսկսեն արտադրվել Microsoft ընկերության նոր պլանշետները: Սա մայիսին նախանշված արդեն երրորդ շնորհանդեսն է:

Ըստ VistaNews-ի՝ ընկերության ներկայացուցիչը նախանշված շնորհանդեսի մասին մանրամասներ չի ներկայացրել, բայց օգտատերերը որոշել են, որ խոսքը Microsoft Surface-ի մասին է: Միջոցառումը նախատեսված է մայիսի 23-ին Շանհայում:

Ընկերության փոխնախագահ Պանոս Պանայը նշել է, որ ներկայացվելիք արտադրանքը եզակի հնարավորություններ է ունենալու: Surface Pro 5-ը համակարգչային աշխարհի իսկական հսկա է դառնալու: Այն նոր նմուշի Kaby Lake պրոցեսոր է ունենալու: