Լոնդոնի Չելսին Անգլիայի առաջնությունում երկրորդ տուրն անընդմեջ պարտություն է կրում: Անցած տուրում լոնդոնցիները սեփական հարկի տակ պարտվեցին Սանդերլենդին, իսկ այսօր նոյեմբերի 20-ին մեկնարկած 14-րդ տուրում Կառլո Անչելոտիի թիմը հյուրընկալվեց Բիրմինհեմին եւ դաշտի տերերի դարպասապահ Բեն Ֆոսթերի անթերի խաղի շնորհիվ չկարողավ իրացնել բազմաթիվ գոլային պահերից գեթ մեկը, իսկ Բիրմինհեմն իր միակ հնարավորությունը գոլի վերածեց եւ հաղթեց նվազագույն հաշվով: