ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Հադոն Թաունշիլ քաղաքի բնակիչը որդու հեռախոսը գտել է 15 մետր բարձրությամբ աղբյուսում, հայտնում է NBC Philadelphia-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջին դպրոցի աշակերտ Իթան Ռոնքասը պատահաբար հեռախոսը նետել է աղբամանի մեջ: Նրա հայրը՝ Քրեյգը, օգտագործել է հատուկ հավելված, որի միջոցով հետեւել է սմարթֆոնի տեղադրությանը: Որոշ ժամանակ սարքը «շարժվել» է ըստ քարտեզի, իսկ հետո կանգնել է Քամդեն քաղաքի Քովանթայի թափոնների օգտահանման օբյեկտներից մեկում:

Տղամարդն ուղեւորվել է աղբյուսի հասցեով, որտեղ սկսել է փորել աղբի 15-մետրանոց սարը: Նա հեռախոսը գտել է 30 րոպեում: Գաջեթը  սարքին էր:

Քովանթայի աշխատակից Ռիչ Հարինգթոնը լրագրողներին ասել է, որ Քրեյգը ժամանակին է հասել՝ որոշ ժամանակ անց աշխատակիցները աղբը պետք է տեղափոխեին: