Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 14-րդ տուրի արդյունքում Չելսին զրկվեց միանձնյա առաջատարի կարգավիճակից: Այժմ երկիշխանություն է: Չելսիի պարտությունից անմիջապես օգտվեց Մանչեսթեր Յունայթեդը, որը 2:0 հաշվով առավելության հասավ Ուիգան Աթլետիկի նկատմամբ եւ 28 միավորով հավասարվեց լոնդոնյան ակումբին:





























