Սոցիալական ցանցերն ազդել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ելքի վրա, կարծում են ֆրանսիական Point պարբարականի ընթերցողները, ովքեր մասնակացել են կայքի հարցմանը:

Հարցվածների ավելի քան 1/3-ը (75,2%-ը)  դրական են պատասխանել հարցին, թե արդյոք  «սոցիալական ցանցերն ազդել են  նախագահական ընտրությունների վրա»:  Բացասաբար է պատասխանել 24,8% -ը: Քվեարկությանը մասնակցել է 40 657 մարդ:

Կիրակի տեղի ունեցած ընտրությունների արդյունքում  Ֆրանսիայի նախագահ է ընտրվել Էմանուել Մակրոնը՝ 66,06% -ով, Մարին լը Պենը ստացել է  ձայների 33,94%-ը: