Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ Արցախում հիմնված «Նոր Կիլիկիա» գյուղի տները կտրվեն Արցախի նահատակների ընտանիքներին։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դա արվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կարգադրությամբ: Գյուղն ունի բոլոր հարմարությունները, անհրաժեշտ կառույցները, բնակարանները նոր են:
Նշենք, որ «Նոր Կիլիկիա» գյուղի բնակարանների շինարարության երկրորդ փուլն ավարտված է եւ պաշտոնական բացումը տեղի է ունենալու այսօր՝ մայիսի 8-ին:




























