Facebook-ը հայտարարել է Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին տեղի ունենալիք արտահերթ ընտրությունների նախաշեմին, այսպես կոչված, ֆեյք նորությունների դեմ պայքարի ծրագրի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համապատասխան գովազդը՝ խորհուրդներով, թե ինչպես տարբերակել ոչ հավաստի տեղեկությունները, երկուշաբթի հրապարակվել է Telegraph, Times, Guardian պարբերականներում, անվճար տարածվել է նաեւ Metro-ում: Facebook-ն արդեն համանման գովազդներ հրապարակել է գերմանական եւ ֆրանսիական պարբերականներում:
Հիմնական 10 խորհուրդների մեջ է մտել համացանցում կասկածելի հասցեների եւ մշակման ենթարկված լուսանկարների վրա ուշադություն դարձնելը:




























