Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է, որ առանձին դեպքերում պահպանակի օգտագործումը կարող է արդարացված լինել:
Հռոմի Պապը միշտ խիստ բացասական էր արտահայտվում հակաբեղմնավորիչ միջոցներին: Սակայն այժմ նա թույլ է տալիս վերապահումներ: ԶԻԱՀ-ի եւ սեռական հիվանդությունների տարածման վտանգի դեպքում Հռոմի Պապը հավատացյալներին հորդորում է օգտագործել պահպանակ, գրում է Lenta.ru-ն:
Միեւնույն ժամանակ հոգեւոր առաջնորդը վստահ է, որ պահպանակի կիրառումը ոչ միայն անբարոյական է, այլեւ հիվանդությունների դեմ պայքարում քիչ արդյունավետ է:



























