Թուրքիան ծրագրել է պատ կառուցել Իրանի սահմանի երիկայնքով: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News պարբերականը՝ վկայակոչելլով բարձրաստիճան պաշտոնյային: Պարբերականը նշում է, որ այս միջոցառումը կդառնա Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի մեխանիզմի մասը: Պաշտոնյայի խոսքով՝ Իրանի տարածքում տեղակայված 6 ճամբարներում հիմավորվել են ՔԱԿ-ի մոտ 800-1000 անդամներ: «Նրանք մտնում են Թուրքիայի տարածք, հարձակումներ իրականացնում եւ վերադառնում»,-հայտարարել է նա:
Թուքիան 70 կմ երկարությամբ պատ է կառուցում Իգդիրի նահանգում, սահանի մյուս հատվածները կփակի նաեւ աշտարակների եւ երաթե պատնեշների միջոցով:




























