Մայիսի 8-ին Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դիմավորել է Արցախ ժամանած Հայասատանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և մի խումբ պատգամավորների:

Հայաստանյան պատվիրակությունը Արցախ է մեկնել՝ մասնակցելու մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։