Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՝ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ միասին ներկա են գտնվել Ստեփանակերտի Մշակույթի ու երիտասարդության պալատում կայացած հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր Հաղթանակի օրվան, ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման 25-ամյակին, Շուշի քաղաքի ազատագրմանը։

Միջոցառման սկզբին զեկույցով է հանդես եկել ԼՂՀ պնախարար Լեւոն Մնացականյանը, որից հետո կայացել է եռատոնին նվիրված համերգ։

Միջոցառմանը մասնակցել են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը, Հայաստանի ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից ու արտերկրներից։