Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան ԱՄՆ-ում առաջին անգամ գերազանցել է 800 մլրդ դոլարը, երբ ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը գերազանցել է 153․ 44 դոլարը։ Փորձագետ Բրայան Ուայթի կանխատեսումով, Apple-ի շուկայական կապիտալիզացիան այս տարի արդեն կարող է գերազանցել 1 տրիլիոն դոլարը։
MSNBC հեռուստատեսության ռեպորտաժում ասվում է, որ Apple-ը շարունակում է նորանոր ֆինանսական բարձունքներ նվաճել՝ չնայած վերջին հաշվետու եռամսյակում դրա արտադրանքի վաճառքի ֆիզիկական ծավալի որոշակի կրճատմանը։
«Ընկերության ղեկավար Թիմ Կուկն վաճառքի դանդաղումը բացատրում է նրանով, որ սպառողները սպասում են հերթական նորույթի պրեմիերային, որը կկայանա սեպտեմբերին։ Եվ Ուոլ սթրիթի փորձագետները, կարծես, համամիտ են նրա հետ»,- ասվում է ռեպորտաժում։




























