Ավստրիայում դատարանը Facebook սոցկայքին պարտավորեցրել է ջնջել վիրավորական գրառումները։

Որոշումը կարելի է դիտարկել որպես ակտիվիստների հաղթանակ։ Վերջինները պահանջում էին, որ սոցիալական մեդիան պայքարի համացանցում «տրոլների» դեմ, հաղորդում է BBC-ն։ Հայցը ներկայացվել է Ավստրիայի կանաչների կուսակցության կողմից, այն բանից հետո, երբ կուսակցության առաջնորդը տուժել է սոցկայքերում ատելություն բորբոքող հաղորդագրություններից։ 

Վիեննայում վճռաբեկ դատարանը վճռել է, որ Facebook-ը պետք է ջնջի Էվա Գալվիշնիգի հասցեին վիրավորական գրառումները՝ նշելով, որ նման կոնտենտի արգելափակումը միայն Ավստրիայի տարածքում բավարար չէ։  

Դատավորի կարծիքով՝ սոցկայքի համար բարդ չի լինի ավտոմատացնել այդ գործընթացը։

Սոցկայքի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել դատարանի որոշումը։