Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության առաջին շրջանի գլխավոր իրադարձությանը մնաց մեկ շաբաթ: Նոյեմբերի 29-ին Նոու Կամպ ստադիոնում կկայանա հերթական կլասիկոն: 13-րդ տուրում Բարսելոնան կընդունի Մադրիդի Ռեալին:
Դրանից առաջ երկու թիմերն էլ յուրօրինակ ուժի ցուցադրություն կազմակերպեցին միմյանց համար: Բարսելոնան հյուրընկալվելիս 8:0 հաշվով խայտառակեց Ալմերիային: Պարտությունից հետո Ալմերիայի նախագահն անմիջապես պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզչին: Իսկ Բարսելոնայի կազմում հեթ-տրիկով աչքի ընկավ Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դարձավ Բոյան Կրկիչը:
Այդ խաղից անմիջապես հետո մեկնարկեց Ռեալ - Աթլետիկ, Բիլբաո հանդիպումը: Արքայական ակումբը պետք է վերադարձներ առաջին տեղը, իսկ Ռոնալդուն ռմբարկուների ցուցակում հասներ Մեսիին:
Ժոզե Մոուրինյոյի թիմը խնդիրը լուծեց անվրեպ: Ռոնալդուն Մեսիի նման երեք գոլի հեղինակ դարձավ, Արքայական ակումբն էլ հաղթեց 5:1 հաշվով: Հյուրերի հեղինակության գոլի հեղինակն աշխարհի չեմիոն Լիորենտեն է:
Ռեալը վերադարձավ առաջին տեղ, իսկ Ռոնալդուն 15 գոլով դարձյալ գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Մեսին աչքի է ընկել 13 անգամ:
12-րդ տուր
Ալմերիա - Բարսելոնա` 0:8
Մեսի, 17, 37, 67, Ինյեստա, 19, Ակասյետե, 27-ինքնագոլ, Ռոդրիգես, 35, Կրկիչ, 62, 73
Ռեալ - Աթլետիկ` 5:1
Իգուաին, 19, Քրիշտիանու Ռոնալդու, 30, 62, 90-11մ, Ռամոս, 57-11մ - Լիորենտե, 40
Վիլյառեալ - Վալենսիա` 1:1
Ռոսի, 73 - Ռոդրիգես, 21-ինքնագոլ
Խ Հ Ո Պ Գ Մ
1. Ռեալ 12 10 2 0 33-6 32
2. Բարսելոնա 12 10 1 1 33-8 31
3. Վիլյառեալ 12 7 3 2 23-12 24
4. Վալենսիա 12 6 3 3 17-12 21





























