Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան հասել է նոր ռեկորդային մակարդակի՝ 800 մլրդ դոլարի, հայտնում է CNBC-ն:
Սակարկությունների ժամանակ Apple-ի բաժնեթղթերը հաղթահարել են մեկ բաժնեթղթի դիմաց 153,44 դոլար նիշը, հաշվի առնելով Apple-ի 5,144 մլրդ բաժնեթղթերի շրջանառությունը, եռամսյակային վերջին հաշվետվության համաձայն, ընկերության ընդհանուր կապիտալիզացիան ներկայումս 800 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի է:




























