Թարմացումը նախատեսում է ծրագրային ապահովման նոր գործառնությունների ինտեգրում: Հիմա կարելի է լուսանկարները համատեղ օգտագործել: Զգալիորեն «հեշտացվել» է նաեւ Explorer ներդիրը, փոխանցում է Vistanews-ը:

Թարմացումները կատարվել են այն կապակցությամբ, որ ընկերության ռազմավարության համաձայն՝ Instagram-ի հետագա աճը նախատեսվում է 80 տոկոսով ԱՄՆ սահմաններից դուրս: Վեբկայքի բջջային տարբերակում բարելավել են այն սարքերի հետ աշխատանքը, որոնք բեռնման ցածր մակարդակ ունեն: Ավելացել են նաեւ ինքնավար գործառույթներ: Բջջային գաջեթների շատ օգտատերեր նախկինում չէին բեռնում Instagram հավելվածը, քանի որ իրենց սարքերը բեռնման բավականաչափ տարածք չունեին, որ հանուն դրա չզոհաբերեին սեփական կոնտենտը: