Այս օրը պատմական օր է, եւ ես համայն հայությանը կոչ եմ անում, որ յուրաքանչյուր ոք իր լուման ներդնի մեր պետականության եւ պետական սահմանի ամրապնդման գործում:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
«Մայիսյան Եռատոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս եւ ցանկանում խաղաղություն»,- ասել է Վ. Բալասանյանը եւ հավելել. «Մեր տեսակն արդեն փոխվել է, այժմ անհնար է որ հակառակորդը որեւէ ոտնձգություն թույլ տա մեր հանդեպ: Միանշանակ համոզված եմ, որ եթե նորից պատերազմ լինի, մենք կրկին հաղթանակելու ենք»:




























