Samsung-ի մշակողները փոքր նվեր են թողարկել կոճակներով հեռախոսների սիրահարների համար՝ հատուկ ստեղնաշարային կափարիչ Galaxy S8 Plus սմարթֆոնի համար։ Այդ աքսեսուարը նախատեսված է նրանց համար, ովքեր հոգնել են սենսորային պանելից օգտվելուց, հայտնում է Svopi–ն։

Samsung Galaxy S8 Plus-ի ստեղնաշարով կափարիչը արդեն հայտնվել է վաճառքում։ Այն արժե 59․99 դոլար։ Ստեղնաշարը էլեկտրոնային միացում չի պահանջում, դրա համար էլ մարտկոցի ծախսը չի ավելացնի։ Ըստ օգտատերերի, որոնք հասցրել են ծանոթանալ նորույթին, ստեղնաշարի միակ թերությունը լուսավորության բացակայությունն է, ինչի պատճառով այն հնարավոր չէ գործածել մթության մեջ։