Նոյեմբերի 21-ին ժամը 20.00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդանի կիրճում, Կիեւյան կամրջի ձորում, “Մարիաննա” նավ-ռեստորանի հարեւանությամբ երիտասարդ աղջկա դիակ է հայտնաբերվել (Ֆոտոռեպորտաժ): Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում են Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի տղաները, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները` շրջանի ոստիկանության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ըստ Շամշյանի` դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության Արաբկիրի աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:
Շամշյանի փոխանցմամբ` երիտասրդ աղջկա դիակի մոտ պայուսակ է հայտնաբերվել, որում ուսանողական տոմս է գտնվել: Տոմսում նշված է, որ մահացածը Երեւանի տնտեսագիտական համալսարանի ուսանող Գոհար Անդրանիկի Խաչատրյանն է: Այժմ դեպքի վայրում են նաեւ 1-03 ծառայության եւ դիահերձարանի աշխատակիցները: Դատբժշկական փորձաքննության եզրկացությունից պարզ կդառնա աղջկա մահվան պատճառը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























