Մասնագետները հայտնել են, որ Google Play-ում խոտան է հայտնաբերվել, որը գողանում է գաղտնաբառերը սոցկայքերի ու բանկերի հավելվածներից։ Այս մասին հաղորդում է РЕНTV-ը՝ վկայակոչելով ESET լաբորատորիային։
Մշակողների խոսքով՝ Android/Charger խոտանը «թաքնվում է» Flashlight LED Widget հավելվածի ներքո։
«Վիրուսը չարագործների սերվեր տեղեկություն է ուղարկում սարքավորման մասին, այդ թվում՝ ներբեռնված հավելվածների ցուցակն ու սեփականտիրոջ լուսանկարը՝ արված առջեւի տեսախցիկով», — ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ դրանից հետո սմարթֆոնի էկրանին տվյալները մուտքագրելու համար կեղծ պատուհան է հայտնվում։ Դրանում մուտաքագրված բոլոր գաղտնաբառերը կամ բանկային քարտերի տվյալները ուղարկվում են չարագործներին։
Ենթադրաբար, խոտանը սողոսկել է այլ հավելվածների միջոցով ու շրջանցել Google Bouncer անվտանգության սքաներին։




























