Apple ամերիկյան կորպորացիան ձեռք է բերել քնի հետեւելու համար Beddit սարքերն ու ծրագրային ապահովումն արտադրողին, հայտնում է TechCrunch-ը։
Առաջինը գնումի մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը, ավելի ուշ Beddit-ը հաստատել է այդ տեղեկությունը։ Ընկերությունները չեն բացահայտել գործարքի մանրամասները։
Ֆիննական Beddit ընկերությունը ստեղծվել է 2007-ին։ Դրա վերջին սարքը ՝ Beddit3-ը, իրենից ներկայացնում է բարակ սենսորային սարք, որը դրվում է անկողնու մեջ ու վերլուծում է օգտատիրոջ մասին զանազան տվյալներ, օրինակ քնի տևողությունը, զարկերակը, շնչառությունը , ջերմաստիճանն ու շարժումները։
Սարքի արժեքըմոտ 150 դոլար է։




























