Ես չեմ կարդացել Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը: Այս մասին մայիսի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչո՞ւ: Որովհետեւ պետք է նայել կատարված աշխատանքին: Ես կարդացել եմ ՀՀԿ-ի նախորդ ծրագիրը եւ տեսել, որ այդ ծրագրի 70 տոկոսը չի կատարվել: Եթե մարդն ասում է, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի բարձրանա եւ 2 ամիս անց հայտարարում է այս գնի մեծացման մասին, նրա ծրագիրն ինչո՞ւ կարդամ»,- հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը:











