Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանին։

Բակո Սահակյանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն ու Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը, քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը։