Telegram-ը դեսքթոփային հավելվածի ալֆա- տարբերակում գործարկել է զանգեր կատարելու հնարավորություն։ Ալֆա-տարբերակը հասանելի է մեսենջերի կայքում, հայտնում է RNS-ը։

Թարմացումից հետո մենյուի մեջ կհայտնվի Calls ֆունկցիան, նաեւ զանգի նշանը՝ օգտատերերի երկխոսության մեջ։

«Telegram-ում զանգերը հասանելի կլինեն համակարգիչների մեջ՝ անվտանգ, շատ հասարակ, մշտապես բարելավվող»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ

Ալֆա տարբերակը հասանելի է Windows, Mac OS եւ Linux-ի համար։

Մայիսի վերջին ձայնային զանգերի ֆունկցիան կհայտնվի նաեւ Android-ի ու iOS-ի համար տարբերակում։