Ամերիկացի եւ բելգիացի գիտնականները կազմել են Արեգակնային համակարգի գործող հզորագույն հրաբխի՝ Յուպիտերի արբանյակ Իոյի վրա Լոկայի պատերի մանրակրկիտ իֆրակարմիր քարտեզը: Հետազոտությունը հրապարակվել է Nature-ում, փոխանցում է Lenta-ն: 

Մասնագետները հայտնաբերել են, որ Լոկայի պատերում (բարդ կառուցվածքի հրաբուխ) գործում է ալիքների երկու տեսակ: Միեւնույն աղբյուրց տարածվելով՝ խոտորումները շրջանցում են պատերը եւ կուտակվում հրաբխային կազմավորման հարավարեւելյան անկյունում:

Գիտնականների դիտարկումները թույլ են տվել պարզել, որ լավային լճի մակերեւույթին առավել ցածր ջերմաստիճանները կազմում են 270 կելվին, իսկ ամենաբարձրները՝ 330 կելվին: Հեղինակների կարծիքով՝ լավայի տաք հատվածները համապատասխանում են լավայի շրջվող ծավալներին եւ առաջացել են դիտարկումներից 75 օր առաջ՝ Լոկայի արտաժայթքման հետեւանքով:

Հրաբխի երկչափ ջերմային քարտեզի թույլատրելիությունը անցնում է 10 կմ-ից:

Լոկայի պատերի տրամագիծը 200 կմ-ից անցնում է: Մեծ մասը զբաղեցնում է լավան, որը լցնում է 21,5 հազար խորանարդ կմ մակերես, ինչը մեկ միլիոն անգամ մեծ է Երկրի վրա նման լավային լճի չափերից: