ԵՄ Խորհուրդը հաստատել է Ուկրաինայի քաղաքացիների համար վիզայի ռեժիմն ազատականացնելու որոշումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը։
«Ես ուրախ եմ տեսնել, որ մենք մոտենում ենք գործընթացի ավարտին։ Ես ողջունում եմ Խորհրդի ընդունած որոշումը՝ Ուկրաինայի համար վիզայի ազատականացման վերաբերյալ, ուկրաինացիների համար առանց վիզայի շենգենյան գոտի ուղեւորությունների վերջին քայլը»,- ասել է նա:




























