Երևանի «Շիրակ» հյուրանոցում այսօր՝ մայիսի 11-ին, հայտնաբերվել է իրանցի զբոսաշրջիկի դի: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Մեկնած օպերատիվը խումբը պարզել է, որ նշված հյուրանոցի 10-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում հայտնաբերել է 1983-ին ծնված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու դի»,-ասաց նա։

Նրա խոսքով, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։