Maxis-ը թողարկել է նոր The Sims Mobile-ը՝ iOS եւ Android սմարթֆոնների համար։ Թրեյլերը հրապարակվել է YouTube-ի պաշտոնական ալիքում։ Տվյալ պահին խաղը հասանելի է միայն Բրազիլիայում։ Մյուս երկրներում թողարկման կոնկրետ ամսաթիվը չի նշվում, հաղորդում է Lenta-ն։
Մշակողների խոսքով՝ խաղում հնարավոր կլինի ստեղծել կերպարներ, կառուցել տներ եւ բարելավել սիմերի հմտությունները։ Նշվում է, որ հավելվածը ոչ մի կապ չունի վեց տարի առաջ թողարկված The Sims Freeplay խաղի հետ։




























