Լեռնային Ղարաբաղում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը 2017-ին կպահպանվի։ Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի՝ կոնգրեսին ներկայացված զեկույցում։

«Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածությունը աճել է 2016-ի ապրիլին, փոխզիջման գնալու՝ կողմերի դժկամությունից ու ներքին աճող ճնշումից ենթադրվում է, որ ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման հավանականությունը 2017-ին կպահպանվի։

Ադրբեջանում շարունակվող տնտեսական խնդիրները մարտահրավեր կդառնան ռեժիմի համար, ինչի կապակցությամբ հանուն իշխանության պահպանման այլախոհության ճնշման միտումը կաճի, ընդ որում Բաքուն շարունակում է Ռուսաստանի, Իրանի ու Արեւմուտքի հետ հարաբերությունները հավասարակշռելու փորձերը»,- ասվում է զեկույցում։