Google ընկերությունը Allo մեսենջերի համար թարմացում է թողարկել, որը թույլ կտա սելֆիները վերածել սթիքերների անձնական հավածուի։ Դրա համար կօգտագործվի նեյրոցանցը՝ այն կվերլուծի օգտատիրոջ լուսանկարը։ Տեխնոլոգիայի մասին ընկերության բլոգում պատմում է նախագծի ստեղծագործական տնօրեն Ջենիֆեր Դանիելը, գրում է N+1-ը։

Դանիելի խոսքով՝ դրա համար բավական է միայն սելֆի անել եւ ներբեռնել համակարգում։ Հետո նեյրոցանցը վերլուծում է մարդու դիմագծերն ու սանրվածքը եւ «գրադարանից» դրա համար պատկերազարդում ընտրում։

Թարմացումը դեռեւս հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի համար, սակայն մշակողները պնդում են, որ մոտ ապագայում գործառույթը հասանելի կլինի նաեւ iOS-ի համար։