Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին այցելել է Հադրութի  շրջան եւ Ակնաղբյուր գյուղում մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը կարեւորել է նման հուշարձանների կառուցումը՝ նշելով, որ այն յուրահատուկ ուխտավայր է դառնում գալիք սերունդների համար:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած  արիության ու խիզախության համար եւ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների: 

Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: