Հայաստանում ինտերնետի պրոֆեսիոնալները ուսանողների համար ինտերնետ կառավարման դասընթաց կանցկացնեն: Այս մասին մայիսի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գրիգոր Սաղիյանը:
Կազմակերպության արտաքին կապերի հարցերով ղեկավար Լիանա Գալստյանն, իր հերթին, հայտարարեց, որ դասընթացը երիտասարդներին կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինտերնտն ինչպես է գործում, ինչպիսին են նրա իրավական ասպեկտները՝ հատկապես ինտերնետի միջոցով տեսածառայությունների մատուցման հետագա զարգացման, օնլայն կոմերցիայի, կիբերհարձակումների դեմ պաշտպանության, IoT-ի նոր պայմաններում:
Ուսուցման համար կընտրվեն 20-25 ուսանողներ, որոնց համար մի քանի օր կարճաժամկետ դասընթացներ կանցկացվեն: Տեղացի մասնագետներից բացի, դասընթացներին սպասվում են «Ինտերնետ միություն» կազմակերպության Եվրոպական բյուրոյի ներկայացուցիչների դասախոսությունները, նաեւ Ռուսաստանում IoT-ի ղեկավար Անդրեյ Կոլեսնիկովի:



























