Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարած ցուցակների վերաբերյալ, ըստ որի՝ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցները Տարոն Մարգարյանի համար ձայներ են հավաքվում: Այս մասինա յսօր՝ մայիսի 12-ին, NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ելք» դաշինքի ձեռքի տակ են հայտնվել մարդկանց անուններով ցուցակներ, որոնք, պետք է ձայներ բերեն քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի համար: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ կարդում է ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով ցուցակ, որոնք ձայներ պետք է բերեն Տարոն Մարգարյանի համար:




























