Աշխարհի 74 երկրների վրա տարածված ու ԱԱԾ կողմից մշակված լրտեսական ծրագրային ապահովման միջոցով իրականացված զանգվածային կիբերհարձակումը կարող է կրկնվել։ Fox հեռուստատեսությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Նյու Յորք նահանգի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Բելբոնին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դա ամենազանգվածային կիբերհարձակումներից մեկն է, որը մենք երբեւէ տեսել ենք,- ասել է նա,- Մենք մտնում ենք մի դար, երբ կիբերանվտանգության հարցը առաջնահերթ է դառնալու»։ Ներկա կիբերհարձակումից հետո, որի հետեւանքով տուժել են մասնավորապես հիվանդանոցների տվյալների բազաները «կիբերհարձակումների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը կփոխվի», համարում է նա՝ շեշտելով, որ «նման ծավալների նոր կիբերհարձակումը միանգամայն հնարավոր է»։
Կիբերհարձակման ընթացքում օգտագործվել է էլեկտրոնային լրտեսության ծրագիր, վարակված համակարգիչների էկրաններին հայտնվել է փրկագնի մասին պահանջ՝ տվյալների բազաները արգելաբացելու դիմաց։ Այդ լրտեսական ծրագիրը ԱՄՆ ԱԱԾ-ից է առեւանգվել ու 2016-ին այն տարածվել է Shadow Brokers կեղծանունով գործող հաքերական խմբի կողմից




























