Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային քեշավորման ծառայությունների մատակարար Վրաստանի ու Իրանի համար։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է ինտերնետային թրաֆիկի ArmIX բորսայի տնօրեն Վահան Հովսեփյանը։
Որքան խոշոր է քեշը՝ այդքան մեծ թրաֆիկ է տվյալ ռեսուրսից (օրինակ google, mail.ru կամ akamai) այն փոխանցում տեղի օպերատորներից։
«Իսկ եթե դու այնտեղից քիչ ես ներբեռնում, ապա տեղի օպերատորներին էլ քեշից ավելի քիչ ես տալիս։ Բայց այստեղ կանգնում է թրաֆիկի բորսայի ու մրցակիցների հանդեպ վստահության հարցը։ Դրա համար էլ google cash քեշեր Հայաստանի շատ օպերատորներ ունեն։ Իսկ Akamai քեշ առայժմ միայն մենք ունենք, շուտով այն պետք է հայտնվի ամենախոշոր օպերատորներից մեկի մոտ։ Միտումը հասկանալի է, բայց արդյունավետության համար մասշտաբ է անհրաժեշտ։ Դրա համար էլ մենք մտածում ենք տարածաշրջանային մակարդակով քեշի մասին։
Վրաստանում կան google քեշեր, բայց միայն խոշոր օպերատորների մոտ։ Իրանն առհասարակ դժվարություններ ունի թրաֆիկի երթուղիների հարցում, մի շարք պատճառներով։ Նրանք բավականին մեծ գումարներ են վճարում, որպեսզի թրաֆիկը ստանան անմիջապես խոշոր կենտրոններից։ Օրինակ Ֆրանկֆուրտից։ Մինչդեռ նրանք կարող են ստանալ մեր քեշը, դա եւ ավելի մոտ է, եւ ավելի հեշտ»,- նշեց Հովսեփյանը։



























