Microsoft կորպորացիան թարմացումներ է թողարկել Windows XP, Windows 8 եւ Windows Server 2003 համակարգերի համար` WannaCry վիրուսից պաշտպանելու համար, որն արդեն երկրորդ օրն է հարձակվում է համակարգիչների վրա, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Ուրբաթ օրը, մայիսի 12-ին, վիրուսից պաշտպանելու նպատակով թարմացվել է Windows-ը, ինչպես նաեւ ընկերության անվճար հակավիրուսային համակարգը:
«Մեր անվճար հակավիրուսի եւ Windows-ի թարմացված տարբերակի օգտատերերը պաշտպանված են: Հաշվի առնելով դրանց հնարավոր ազդեցությունը օգտատրերի եւ նրանց բիզնեսի վրա`մենք թարմացումներ ենք թողարկել նաեւ Windows XP-ի, Windows 8-ի եւ Windows Server 2003-ի համար», - ասել է ընկերության փորձագետը:




























