ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պնդում է, որ իր պաշտոնական լծակները երբեք չի ծառայեցրել ընտրական գործընթացներին, նույնիսկ երբ իր փեսան՝ ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանն էր առաջադրել թեկնածությունը Երեւանի Աջափնյակ-Դավթաշեն-Արաբկիր ընտրական տարածքում:
NEWS.am-ի հետ զրույցում նա վարչական լծակների բացակայությամբ էլ պայմանավորեց Արթուր Գեւորգյանի երրորդ տեղում հայտնվելու հանգամանքը, ինչի պատճառով նա պատգամավոր կարողացավ դառնալ միայն քվեներով իրեն գերազանցած Արման Սահակյանի ինքնաբացարկից հետո:
«Եթե օգտագործեի ոստիկանության լծակները, վայ կլիներ էդ ոստիկանության վիճակը, ոստիկանությունը պետք է նման դեպքերում չխառնվի, որովհետեւ ոստիկանությունը կփչանա: Ես ոստիկանության լծակները երբեք չեմ օգտագործում, ոստիկանությունը պետք է նման դեպքերում չխառնվի»,-վստահեցրեց Վլադիմիր Գասպարյանը:
Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ ոստիկանության հեղինակությունը հիմա էլ սասանված է, ոստիկանապետը արձագանքեց. «Ես կարծում եմ, որ ամեն մեկն իր դաստիարակությամբ ու ունակություններով է գնահատում ոստիկանությունը, մարդիկ կան՝ մակերեսային են, առանց տրամաբանության, եւ տեսնում ենք՝ նրանք ինչի մեջ են»:




























