WannaCry «շորթիչ վիրուսի» տարածումը, որը բազմաթիվ համակարգիչներ է վնասել, հաջողվել է դադարեցնել երկար ու անիմաստ անվանումով դոմեն գրանցելու միջոցով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն վկայակոչելով The Guardian-ին:
Ըստ պարբերականի` «պատահական հերոս» է դարձել Դարիեն Հուսը` Proofpoint թիկնապահային ֆիրմայից: Նա վնասակար ծրագրի գաղտնագրում դոմենի չգրանցված անուն է հայտնաբերել, որին ուղարկվել են հարցումները:
Տղամարդը` Twitter –ի MalwareTechBlog օգտահաշվի հեղինակի հետ միասին, որոշել է ձեռք բերել դոմենը: Դա արժեցել է 11դոլար: Դրանից անմիջապես հետո նրանք մեկ վայրկայնում նրան ուղղվող հազարավոր դիմումներ են արձանագրել: Սակայն բլոգի հեղինակը զգուշացրել է, որ եթե ցանցահենները փոխեն գաղտանգիրը, վիրուսը կրկին կսկի գործել
Ինչպես հայտնել է Հուսը, գաղտնագրում առկա դոմենային անվանումն է iuqerfsodp9ifjaposdfjhgosurijfaewrwergwea.com:




























