Ֆրանսիայի ապագա առաջին տիկնոջ դուստր Բրիջիտ Մակրոնը պատասխանել է բամբասանքի բոլոր երկրպագուներին՝ իր մոր ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ տարիքային մեծ տարբերության կապակցությամբ, գրում է The Daily Mail-ը։

«Ինձ համար զզվելի են այդ հարձակումները , որոնք անհնար կլինեին, եթե խոսքը լիներ տղամարդ քաղաքական գործչի կամ կին քաղաքական գործչի տղամարդ զուգընկերոջ մասին։ Դա պարզապես նախանձ է»,- հայտնել է Տիֆեն Օզյենը։

Բրիջիտ Տրոնյեն իր ամուսնուց 24 տարով մեծ է։ Նա ծնվել է 1953-ին, 1974-ին ամուսնացել է ու երեք երեխա ունեցել։ Մասնագիտությամբ ուսուցչուհի է, դասավանդել է ֆրանսերեն ու լատիներեն։

1993-ին ծանոթացել է 15-ամյա դպրոցական Էմանուել Մակրոնի հետ։ Երկու տարի հետո Մակրոնը մեկնել է Փարիզ՝ սովորելու։ Մի քանի տարի նրանք նամակագրական կապ էին պահպանում։

2006-ին նա պաշտոնապես ամուսնալուծվել է, իսկ 2007-ին ամուսնացել Էմանուել Մակրոնի հետ։ Համատեղ երեխաներ զույգը չունի, բայց Բրիջիտն ունի թոռներ, որոնց Էմանուելը համարում է իր երեխաները։