Մայիսի 13-ին եւ լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց:

Արցախի ՊԲ-ից NEWS.am_ին հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաեւ Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) եւ 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):

Ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է: