Վերջին երկու օրում գրանցված համակարգիչների վրա միջազգային վիրուսային հարձակումը 104 երկրներում խափանումների է հանգեցրել: Այս մասին հայտնել են տեղեկատվական անվտանգության ոլորտում ծրագրային ապահովումներ մշակող չեխական  Avast ընկերությունում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք WanaCrypt0r 2.0  վիրուսի հարձակման ավելի քան 126 հազար դեպք ենք գրանցել 104 երկրներում»,-ընկերության հայտարարությունը մեջբերում է իսպանական EFE գործակալությունը: Նշվում է, որ հիմնականում հարձակումների թիրախ են դարձել Ուկրաինան, Ռուսաստանն ու Թայվանը: Avast-ի տվյալներով հարձակումների 57 տոկոսը «բաժին է ընկել» Ռուսաստանին: