«Ելք» դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հանրապետական կուսակցության օգտին արձանագրված, «Ելք»-ի նախնական տվյալներով 66 տոկոս քվեն պայմանավորված է փողի եւ վարչական ռեսուսրի գործադրման հանգամանքով:
«Մոտավորապես 26 տոկոսի շրջակայքում ենք մենք, իսկ Հանրապետական կուսակցությունը 60 եւ ավելի, այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք, այսինքն՝ մենք 474 ընտրական տեղամասերում ունենք վստահված անձինք, ովքեր պահում են այն ձայնը, որը ՀՀ քաղաքացին տվել է մեզ»,-ասել է Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը դժվարացել է հստակ ասել՝ ընտրության արդյունքները բողոքարկելու են Սահմանադրական դատարանում, թե ոչ:
«Հայտարարությունը կանենք վաղը, էս պահի դրությամբ կարող եմ ասել հետեւյալը՝ խորհրդարանական ընտրական տամաբանությունից դուրս եթե որեւէ բան տեղի ունեցած չլինի, այսինքն՝ 474 ընտրատեղամասից մեր ներկայացուցիչները բերեն արձանագարություններ, որ որեւէ ձայն մեկը մյուսից գողացած չլինեն, ասենք՝ 40 չլինի դարձրած 26 տոկոս, ուրեմն ԱԺ ընտրությունների վերաբերյալ արտահայտած մեր դիրքորոշումը մեծ հաշով չի փոխվի եւ հայտարարույամբ հանդես կգանք ու կպարզաբանենք»,-ասել է Մարուքյանը՝ շեշտելով, որ ՀՀԿ-ն մեխամասնությունը ձեւավորել է փողի եւ վարչական ռեսուրսի գործադրմամբ:
«Մենք ասել ենք՝ ադմինիստրատիվ ռեսուրս եւ փող, առանց փող բաժանելու այսօր ՀՀԿ-ն անգամ մի գյուղում չի կարող վերարատադրվել»:











